Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ԵՄ-ն ընդունում է «Հարավային հոսք» գազատարի ծրագիրը

ԵՄ-ն ընդունում է «Հարավային հոսք» գազատարի ծրագիրը
17.06.2014 | 12:56

Էներգետիկայի հարցով ԵՄ հանձնակատար Գյունտեր Էտինգերը Վիեննայում հայտարարել է, որ «Հարավային հոսք» ծրագրի հետ կապված խնդիրները լիովին հաղթահարելի են՝ հաղորդել է BBC-ին: «Այս նախագիծը մենք, իհարկե, ընդունում ենք», - ասել է եվրահանձնակատարը: ԵՄ-ում կարծում են, որ «Հարավային հոսքի» կառուցման դադարեցումը, այլ գործոններ ևս հաշվի առնելով, բարդացրել է գազի հարցով Ռուսաստանի, ԵՄ-ի և ՈՒկրաինայի եռակողմ բանակցությունների ընթացքը, որոնցում հունիսի 16-ին անարդյունավետ ավարտ է գրանցվել: Էտինգերի խոսքով՝ ինքը ՌԴ-ի և ՈՒկրաինայի գազի հարցով քննարկումներում հետագա փոխզիջման հույս ունի, սակայն եռակողմ հանդիպման նոր ամսաթիվ դեռևս չի նշանակվել:

Դիտվել է՝ 1021

Մեկնաբանություններ